ՌԴ-ում վարորդ կկարողանան աշխատել այն երկրների քաղաքացիները, որտեղ ռուսերենը պետական լեզու է![]() 14 հուլիսի 2017 - 12:37 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Պետական դուման երրորդ ընթեցմամբ ընդունել է օրինագիծը, որով թույլատրվում է Ղրղզստանի քաղաքացիներին որպես վարորդ աշխատել Ռուսաստանում առանց ՌԴ վարորդական իրավունքներ ստանալու: Փաստաթղթի օգտին քվեարկել է 363 պատգամավոր, դեմ քվեարկող չի եղել, 3-ը ձեռնպահ է մնացել: Ավելի վաղ պատգամավորները Ղրղզստանի համար բացառություն անելու հարցում ստացել էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հավանությունը: ՌԴ-ում որպես պրոֆեսիոնալ վարորդներ կկարողանան աշխատել բոլոր այն երկրների քաղաքացիները, որտեղ, ինչպես Ղրղզստանում, ռուսերենը պետական լեզվի կարգավիճակ ունի, գրում է Meduza-ն: Օրենքն ուժի մեջ կմտնի նախագահի ստորագրումից և հրապարակվելուց հետո: Հունիսի 1-ից ՌԴ-ում ներգաղթյալ վարորդները այլևս չեն կարող որպես վարորդ աշխատել, եթե չունեն ՌԴ վարորդական իրավւնոք: Այսուհետ ՌԴ-ում որպես վարորդ աշխատող օտարերկրացիները պետք է ռուսական նմուշի վարորդական իրավունք ունենան, որի բացակայության դեպքում 50.000 ռուբլի տուգանք է սպառնում խախտողին: Ընթերցեք նաև. Հայ վարորդները չեն կարողանում աշխատել ՌԴ-ում. ՀՀ վարորդական իրավունքի վկայականում «սխալ կա» ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |