UWW-ի վարկանիշային աղյուսակում հունահռոմեական ոճի ՀՀ 6 ըմբիշ կա![]() 14 հուլիսի 2017 - 16:32 AMT PanARMENIAN.Net - Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) հրապարակել է հունահռոմեական ըմբիշների հուլիս ամսվա վարկանիշային աղյուսակը: Լավագույնների ցուցակում ընդգրկվել է Հայաստանի հավաքականի վեց ըմբիշ: Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կրկին 3-րդն է 98 կգ քաշային կարգում, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն: Օլիմպիական խաղերում արծաթե մեդալ ստացած Միհրան Հարությունյանը (66 կգ) 7-րդ տեղում է: Վարշամ Բորանյանը (71 կգ) նահանջել է և այժմ 19-րդն է: Կարապետ Չալյանն ու Արսեն Ջուլֆալակյանն ( երկուսն էլ՝ 75 կգ) առաջադիմել են: Նրանք, համապատասխանաբար, զբաղեցնում են 9-րդ և 15-րդ տեղերը: Մաքսիմ Մանուկյանը (85 կգ) նույնպես 15-րդն է: Ներկայումս հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը պատրաստվում է աշխարհի առաջնությանը: Կարդացեք նաև՝ UWW-ի վարկանիշային աղյուսակում ազատ ոճի ՀՀ 3 ըմբիշ կա ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |