Դատախազը 6,5 տարվա ազատազրկում է պահանջել Լապշինի համար

Դատախազը 6,5 տարվա ազատազրկում է պահանջել Լապշինի համար

PanARMENIAN.Net - Բաքվի քաղաքային դատարանում դատախազը 6,5 տարվա ազատազրկում է պահանջել Ադրբեջանում կալանքի տակ պահվող հայտնի ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի համար:

Ադրբեջանում ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգերը հետապնդվում է 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: Երկու հոդվածներով Լապշինին սպառնում է 5-8 տարվա ազատազրկում:

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում հուլիսի 14-ին շարունակվել է Ադրբեջանում կալանքի տակ պահվող հայտնի ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի քրեական գործի վերաբերյալ դատավարությունը: Դատավոր Ալովսաթ Աբբասովի նախագահած նիստում դատախազը ելույթ է ունեցել մեղադրական խոսքով և պահանջել է 6 ու կես տարվա ազատազրկման դատապարտել Լապշինին:

2016-ի դեկտեմբերին բլոգեր Ալեքսանդր Լապշինին ձերբակալել են Մինսկում Ադրբեջանի հարցումով, որտեղ նա ընդգրկված է «սև ցուցակում» ԼՂՀ այցելելու համար: ԼՂՀ այցելած անձանց համար մուտքն Ադրբեջան արգելված է: Այնուամենայնիվ, 2015-ի հունիսին Լապշինը մուտք է գործել Ադրբեջան Վրաստանի տարածքից ուկրաինական անձնագրով: Նրան հաջողվել է անցնել սահմանային հսկողությունը և հայտնվել Բաքվում, քանի որ ուկրաինական անձնագրում Ալեքսանդր անունը գրված էր «Օլեքսանդր»: Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի միջազգային հետախուզոմ էր հայտարարել «Պետական սահմանի մասին» օրենքը և երկրի միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՌԴ քաղաքացու արտահանձնումը երրորդ երկիր անթույլատրելի է:

ՌԴ-ն ու Իսրայելը դեմ էին բլոգերի արտահանձնմանը, սակայն դիվանագետների ջանքերն արդյունք չտվեցին և փետրվարի 7-ին նա արտահանձնվեց Բաքու:Ադրբեջանական դատարանն ապրիլի 7-ին 3 ամսով երկարաձգել է Բաքվի հարցումով Մինսկում ձերբակալված և Ադրբեջանին արտահանձնված ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանքը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---