17 հուլիսի 2017 - 18:51 AMT
ՀՀ ձյուդոիստները Եվրոպայի գավաթի 2 բրոնզե մեդալ են նվաճել

Հունգարիայի Պակս քաղաքում կայացել է ձյուդոյի Եվրոպայի գավաթի խաղարկությունը: Հայաստանի երիտասարդական հավաքականը երկու բրոնզե մեդալ է նվաճել մրցաշարում:

Երրորդ մրցանակակիր են դարձել Գասպար Հայրապետյանը (55 կգ քաշային կարգ) և Գրիգոր Սահակյանը (90 կգ): Էրիկ Հարությունյանը (55 կգ) բավարարվել է 5-րդ տեղով, հայտնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

Մրցաշարին մասնակցում էին 33 երկրի 388 ձյուդոիստ: