Ամերիկյան զինուժը լազերային զենք է փորձարկել Պարսից ծոցում![]() 18 հուլիսի 2017 - 11:13 AMT PanARMENIAN.Net - Ամերիկացի զինվորականները լազերային զենք են փորձարկել Պարսից ծոցում: Նոր զինատեսակը՝ LaWS, կամ Laser Weapons System-ը փորձարկվել է USS Ponce նավի վրա՝ նավապետ Քրիսթոֆեր Ուելլսի հրամանատարությամբ: Ըստ նրա, լազերային զենքը ավելի «ճշգրիտ է, քան փամփուշտը»: Նավապետն այն ունիվերսալ զենք է անվանել, որը կարելի է օգտագործել բազմաթիվ թիրախների դեմ: Թեստի համար օգտագործվել է անօդաչու թռչող սարք, որը «գնալով ավելի շատ է կիրռավում Իրանի, Հյուսիսային Կորեայի, Չինաստանի, ՌԴ և այլ հակառակորդների կողմից», հայտնում է Lenta.ru-ն CNN-ի վրա հղումով: Անօդաչու թռչող սարքը անմիջապես տաքացել է մինչև 1000 աստիճան և, վնասվելով, ընկել ծովը: Ընդ որում գրոհն անտեսանելի է անզեն աչքով: Ինչպես պարզաբանել է սպա Քեյլ Հյուզը, ճառագայնթ աշխատում է սպեքտրի անտեսանելի հատվածում: «Մենք կարող ենք չմտահոգվել քամու, հեռավորության, ոչ մի բանի մասին: Մենք կարող ենք ազդել թիրախի վրա լույսի արագությամբ»,-ասել է նա: Համակարգի արժեքը 40 մլն դոլար է, իսկ մի կրակոցը՝ 1 դոլար է արժենում: Էլեկտրականությունն արտադրում է՝ սեփական փոքր գեներատորը, սարքը սպասարկում է 3 անձից բաղկացած հաշվարկը: Լազերն առաջն հերթին նախատեսված է ինքնաթիռների և փոքր նավակների ոչնչացման կամ վնասազերծման համար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |