Թուրքիայում ստեղծվել է Հրանտ Դինքի հիշատակի կազմակերպություն10 հունվարի 2008 - 14:20 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի դերասաններն ու մտավորականության ներկայացուցիչները մտադիր են հանդես գալ ի պաշտպանություն հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի գրած հոդվածների` այդպիսով նշելով լրագրողի սպանության տարին: Ինչպես գրում է «Թըրքիշ դեյլի նյուսը», հայերը, ալեվիտները, քրդերը եւ թուրքերը ստեղծել են մի խումբ, կոչելով այն հայերեն` Հատիկ: 14 հոգուց բաղկացած խումբը կազմված է համալսարանների ուսանողներից, որոնք ստեղծել են «Tilili Project» հասարական նախաձեռնությունը, որն իր անվանումը ստացել է Դինքի «Հայկական ինքնություն» հոդվածից: 1996-2007 թթ. Հ.Դինքի գրած բոլոր 19 հոդվածները հենք հանդիսացան այդ նախագծի համար: 19 թիվը խորհրդանշում է Դինքի սպանության օրը` 2007 թվականի հունվարի 19-ը: Դինքի հոդվածը հրապարակայնորեն ընթերցելու են Թուրքիայում հարգված դերասաններ: Նախագծին մասնակցում են նաեւ 19 դերասաններ եւ մտավորականության ներկայացուցիչներ, իսկ մեծ անակնկալը կլինի Դինքի ձայնագրությունը, որն ընթերցում է իր «Ջուրը գտնում է իր հունը» հոդվածը: «Հատիկի» անդամներ Սիբիլ Չեքմենը եւ Յելիզ Կուզուլարսլանը գտնում են, որ թուրքական ԶԼՄ-ները Դինքի սպանությունից հետո սեւեռում են իրենց ուշադրությունը միայն հայ-թուրքական հարցի վրա, սակայն խումբը կներկայացնի Դինքի տարբեր հարցերին նվիրված 19 հոդվածները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |