Եվրամիությունը €1,5 մլն կհատկացնի Սիրիայում ռազմական հանցագործությունների հետաքննությանը

Եվրամիությունը €1,5 մլն կհատկացնի Սիրիայում ռազմական հանցագործությունների հետաքննությանը

PanARMENIAN.Net - Եվրամիությունը €1,5 մլն կհատկացնի Սիրիայում ռազմական հանցագործությունների հետաքննության նպատակով ՄԱԿ ԳՎ որոշմամբ ստեղծված անկախ հանձնաժողովի աշխատանքներին: Այդ մասին ասվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ

«Որպես Եվրամիություն մենք հաստատում ենք մեր հավատարմությունը և աջակցությունը Սիրիայի ժողովրդին, ինչպես նաև ՄԱԿ հովանու ներքո քաղաքական գործընթացին, որն ուղղված է ճգնաժամի քաղաքական կարգավորմանը»,-հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Հանձնաժողովը գլխավորելու է ֆրանսցիացի դատավոր Քաթրին Մարչի Ուելը:

Սիրիայում 2011-ի մարտից ի վեր ծանր հանցագործությունների համար պատասխանատվություն կրողների հանդեպ հետաքննություններին աջակցելու համար ստեղծված միջազգային անաչառ ու անկախ մեխանիզմը ստեղծվել է 2016-ի դեկտեմբերին ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի որոշմամբ:

Մի շարք երկրներ, այդ թվում ՌԴ-ն, ի սկզբանե դեմ էին հանձնաժողովի ստեղծմանը՝ ապօրինի համարելով այդ քննչական մեխանիզմը:

ՌԴ ԱԳ փոխնախարար Գենադի Գատիլովն ավելի վաղ հայտարարել էր, որ դա դուրս է ՄԱԿ ԳՎ լիազորություններից և հակասում է այդ կազմակերպության խարտիային:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---