Choco Fest 2017 շոկոլադի փառատոնը Երևանում՝ հուլիսի 22-ին

Choco Fest 2017 շոկոլադի փառատոնը Երևանում՝ հուլիսի 22-ին

PanARMENIAN.Net - Հուլիսի 22-ին Հայաստանում արդեն երկրորդ անգամ տեղի կունենա շոկոլադի ամենամյա Choco Fest փառատոնը: Էքսպո-փառատոնը շոկոլադի սիրահարների համար կազմակերպում է երևանյան The LOFT ակումբը:

Փառատոնին մասնակցելու համար հրավիրվում են բոլոր ցանկացող հայաստանյան արտադրողներն ու ներմուծողները: Ինչպես PanARMENIAN.Net ին են հայտնել միջոցառման կազմակերպիչները, մասնակցության հայտ է ներկայացրել շոկոլադ արտադրող մոտ 10 հայկական ընկերություն: Փառատոնի ընթացքում մասնակիցները կկարողանան տեղական արտադրության շոկոլադ փորձել և գնել, իսկ հատուկ CHOCOlab «լաբորատորիայում» ինքնուրույն շոկոլադ պատրաստել:

Փառատոնը հնարավորություն է տալիս հայկական ձեռնարկություններին ներկայացնել իրենց արտադրած շոկոլադը լայն հանրությանը, ավելացնել սպառողների քանակը, գովազդել ընկերությունը, ինչպես նաև ծանոթանալ մրցակիցների հետ:

Փառատոնի սկիզբը 19:00-ին է: Հիմնական մասից հետո փառատոնի մասնակիցները կկարողանան դիտել «Շոկոլադ» ֆիլմը:

2016-ին Choco Fest-ը Հայաստանում տեղի ունեցավ հուլիսի 11-ին՝ Շոկոլադի միջազգային օրը, որը հորինել և առաջին անգամ անցկացրել են ֆրանսիացիները 1995-ին:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---