Պենտագոնը չի հավատում Ալ Բաղդադիի մահվանը![]() 22 հուլիսի 2017 - 15:52 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը կարծում է, որ «Իսլամական պետության» առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադին դեռ կենդանի է: «Կարծում եմ՝ նա ողջ է, ես հակառակին կհավատամ, երբ մենք իմանանք, որ սպանել ենք նրան: Ւսկ մինչ այդ ելնում ենք նրանից, որ նա ողջ է և շարորնակում ենք նրան հետապնդել», ասել է Մեթիսը, գրում է BBC-ին: Ավելի վաղ քրդերի հակաահաբեկչական ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչ Լահուր Թալաբանինհայտարարել է, որ «Իսլամական պետության» ղեկավար Աբու Բաքր ալ Բաղդադին, հավանաբար, ողջ է և գտնվում է Ռաքքա քաղաքից դեպի հարավ ընկած տարածքում: Հուլիսի 11-ին իրաքյան «Սումարիա նյուզ» լրատվականը հայտնել էր, որ աղբյուրն ահաբեկչական «Իսլամական պետությունում» հաստատել է կազմակերպության ղեկավար Աբու Բաքր ալ Բաղդադիի մահը: Ահաբեկչական կազմակերպության կարճ հայտարարության մեջ ասվում էր, որ Ալ Բաղդադին զոհվել է և առաջիկայում կհայտարարվի նոր առաջնորդի անունը: Վերջին մի քանի տարում բազմիցս են լուրեր տարածվել Ալ Բաղդադիի մահվան կամ գերեվարման մասին, սակայն հետագայում դրանք հերքվել են: Վերջին նման հաղորդագրությունը հայտնվեց ԶԼՄ-ներում հունիսի 11-ին: Այն ժամանակ բրիտանական Daily Mail-ը Սիրիայի պետական հեռուստատեսության վրա հղումով հայտնեց, որ Ռաքքայի մատույցներում ավիահարվածի արդյունքում սպանվել է ԻՊ առաջնորդը: Աբու Բաքր ալ Բաղդադին «Իսլամական պետություն» սուննի իսլամիստական ահաբեկչական խմբավորման առաջնորդն է: Նա հայտնի է իր հայտարարությամբ, որով կոչ է արել մահմեդականներին հրաժարվել ժողովրդավարություն, խաղաղություն և այլ արևմտյան հասկացություններից: Ալ Բաղդադին Սիրիայի և Իրաքի տարածքներում ինքնահռչակ «Իսլամական պետության» խալիֆ է հռչակել ինքն իրեն։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |