Մոսուլում 16-ամյա գերմանուհին կռվել է ԻՊ շարքերում![]() 22 հուլիսի 2017 - 14:13 AMT PanARMENIAN.Net - Իրաքյան բանակի զինվորականները «Իսլամական պետության» գրոհայիններից Մոսուլի ազատագրման ժամանակ գերեվարել են 16-ամյա մի գերմանուհու, որն ի թիվս այլ կանանց, կռվում էր ԻՊ շարքերում: Նա ձերբակալվել է: Այդ մասին հուլիսի 22-ին հայտնել է Դրեզդենի դատախազությունը: «Նրա անձը հաստատվել է»,-ասել են դատախազությունում, հայտնում է ՏԱՍՍ-ը: Գերմանուհին նախկինում եղել է Դրեզդենի արվարձաններից մեկի՝ Պուլսնից քաղաքի բնակչուհի: Իրաքում ԳԴՀ դեսպանատան աշխատակիցներն աջակցություն են ցուցաբերում նրան: 16-ամյա աշակերտուհին անհետացել էր 2016-ի ամռանը՝ իսլամ ընդունելուց հետո: Ինչպես հայտնի դարձավ ավելի ուշ, նա համացանցի միջոցով նամակագրության մեջ էր ԻՊ գրոհայինի հետ: ԶԼՄ-ների տվյալներով, Իրաքի զինվորականները Մոսուլի ազատագրման ժամանակ մոտ 20 իսլամիստի են ձերբակալել տարբեր երկրներից: Մինչ օրս ԳԴՀ իշխանությունները չէին հաստատել, որ նրանց թվում կա Գերմանիայի քաղաքացի, թեև չէին բացառում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |