Forbes Woman-ը պատմել է Ջորջիո Արմանիի հայկական արմատների մասին

Forbes Woman-ը պատմել է Ջորջիո Արմանիի հայկական արմատների մասին

PanARMENIAN.Net - Հայտնի Forbes Woman ամսագիրը պատմել է Ջորջիո Արմանի նորաձևության տան հիմնադրի հաջողության պատմության և հայկական արմատների մասին, որը 215-րդ տեղն է զբաղեցնում Forbes-ի գլոբալ վարկանիշում ($6.6 մլրդ):

2002-ին Forbes-ը Ջորջիո Արմանիին համարեց աշխարհի ամենահաջողակ դիզայները: Սակայն նրա անձնական կյանքի մասին տեղեկատվություն չկար: 83-ամյա Արմանին ինքնամփոփ է և շատ հազվադեպ է հարցազրույց տալիս: Ջորջիոն ծնվել է Իտալիայում:

Նրա ծնողները մազապուրծ են եղել Հայոց ցեղասպանությունից: Չնայած, որ Արմանին արյունով իտալացի չէ, նա կիսում է այդ երկրի արժեքները, որոնցից գլխավորն ընտանիքն է:

Ջորջիոն մեծացել է եղբոր և քրոջ հետ: Պատանի տարիքում ցանկացել է բժիշկ դառնալ, հետո թողել է ուսումն ու բանակ գնացել: Ինչ-որ պահ նա տարվել է լուսանկարչությամբ և այդպես հայտնվել է նորաձևության աշխարհում: Նա հասցրել է աշխատել Էմանուել Ունգարոյի և Էրմենեջիլդո Զենայի հետ, մինչև որ 1975-ին ընկերոջ՝ Սերջիո Գալեոտիի հետ գրանցել է Giorgio Armani S.p.A. ընկերությունը:

Արմանին տանն աշխատելու սխեմա էր ստեղծել և բաժանել ընկերությունն ըստ մի քանի ուղղությունների: Պատրաստի հագուստը թողարկվում էր Armani Collezioni անվան տակ, երիտասարդականը՝ Emporio Armani, օպտիկան՝ Armani Occhiali և այլն: 1985-ին Սերջիոյի մահից հետո բիզնեսին միացավ Ջորջիոյի քույրը՝ Ռոզաննան:

Չնայած տարեց հասակին՝ Արմանին նախկինի պես ինքնուրույն է լուծում ընկերության հիմնական հարցերը: Նա միակ բաժնետերն է, նախագահն ու գործադիր տնօրենը: Դիզայները մինչ օրս անձամբ է նախագծում haute couture-ի բոլոր մոդելները, գրում է պարբերականը:

Նորաձևության բրենդերից բացի Արմանին նաև հյուրանոցների ու ռեստորանների սեփականատեր է: 1989-ին նա ռեստորանային բիզնես սկսեց, իսկ 2010-ին՝ հյուրանոցային: Այդպիսի արդյունքն անհնար կլիներ առանց հաարզատների աջակցության: Արմանին երբեք ամուսնացած չի եղել, նա երեխաներ չունի: Նրա ընտանիքը քույրն է՝ Ռոզաննան, և զարմուհիները՝ Սիլվանան և Ռոբերտան: Ռոբերտան ընկերության PR տնօրենն է:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---