Ռուսական զորքերը հսկողության տակ են վերցրել Բաքու-Սուփսա նավթամուղի մի մասը![]() 24 հուլիսի 2017 - 16:49 AMT PanARMENIAN.Net - Ռուսական զորքերը հսկողության տակ են վերցրել Բաքու-Սուփսա նավթամուղի մի մասը՝ առաջ տանելով չճանաչված Հարավային Օսեթիայի սահմանագիծը Վրաստանի հետ: Դա տեղի է ունեցել Կարապիլա գյուղի մոտ, Տորտլա գետի երկայնքով, գրում է Apsny.ge-ն «Ռեզոնանսի» թերթի վրա հղումով: Վրաստանի պետանվտանգության ծառայությունը հաստատել է այդ փաստը: Վրաստանի ՆԳՆ-ն այդ գործողությունները «սադրիչ» է անվանել և հայտարարել, որ իրենք միջազգային գործընկերների հետ միասին փորձում են կասեցնել «այսպես կոչված սահմանազատման գործողությունները»: «Մենք շատ խիստ ենք գնահատում այս փաստը, ինչպես և բոլոր նախորդները: Մենք միջազգային մեր գործընկերների հետ աշխատումն ենք գործընթացը կասեցնելու ուղղությամբ: Առաջին հերթին դա սադրանք է, որը կարևոր է կասեցնել»,-ասել է Վրաստանի ՆԳ նախարար Միխայիլ Ջանելիձեն: Ռազմաքաղաքական վերլուծաբան, բրիգադի գեներալ Ամիրան Սալուկվաձեն իր հերթին ասել է, որ ռուսները փորձում են վերականգնել ԽՍՀՄ ժամանակների սահմանը: Բաքու-Սուփսա նավթամուղը շահագործման է հանձնվել 1999-ին՝ օրական 145.000 բառել նավթ թողունակությամբ: Խողովակաշարով ադրբեջանական նավթը հասնում է Վրաստանի սևծովյան հատվածներ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |