Թենիսիստ Սողոյանը հաղթանակով է մեկնարկել Օլիմպիական փառատոնում

Թենիսիստ Սողոյանը հաղթանակով է մեկնարկել Օլիմպիական փառատոնում

PanARMENIAN.Net - Հունգարիայի Դյոր քաղաքում ընթացող Եվրոպական պատանեկան օլիմպիական փառատոնում հաղթանակով է մեկնարկել թենիսիստ Արթուր Սողոյանը:

Արթուր Սողոյանը 1/32 եզրափակչում համառ պայքարում հաղթել է սլովենացի Բլազ Վիդովիչին։ Հաջորդ խաղը Սողոյանը կանցկացնի հուլիսի 26-ին, հայտնում է ՀԱՕԿ-ը։

Աղջիկների պայքարում Եվա Ավետիսյանը մեկնարկային խաղում պարտվել է Շվեյցարիայի ներկայացուցիչ Մելոդի Հեֆթիին և դուրս մնացել հետագա պայքարից։

Աթլետների պայքարում վազորդ Դավիթ Սարգսյանին չի հաջողվել 100 մետր վազքում մտնել կիսաեզրափակիչ:

Թենիսիստներ Յուրի Մարտիրոսյանի և Էվելինա Մարտիրոսյանի խաղերը հետաձգվել են անձրևոտ եւ մռայլ եղանակի պատճառով։ Նրանք պայքարի մեջ կմտնեն հուլիսի 25-ին։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---