Ռուսաստանցի դիզայներ Վարդուհի Նազարյանի հավաքածուն ոգեշնչված է Փարաջանովի արվեստով

Ռուսաստանցի դիզայներ Վարդուհի Նազարյանի հավաքածուն ոգեշնչված է Փարաջանովի արվեստով

PanARMENIAN.Net - Ռուսաստանցի դիզայներ Վարդուհի Նազարյանը գարուն-ամառ-2018 հագուստի հավաքածուն ստեղծել է՝ ոգեշնչվելով Սերգեյ Փարաջանովի երևանյան տուն-թանգարան այցելությամբ, գրում է ռուսական L'OFFICIEL-ը:

Նշվում է, որ նոր հավաքածուի ստեղծման գաղափարը ծնվել է 2013-ին, երբ դիզայները Երևանում այցելել էր Փարաջանովի տուն-թանգարան և տեսել 1978-ի «Կրեպ դե ջինի» նմուշները» գործը: «Իմ կյանքը կիսվեց 2 մասի՝ տեսածից առաջ և հետո: Բայց մոտ 3 տարի պահանջվեց, որպեսզի ես կարողանայի գիտակցված օգտագործել նրա ժառանգությունը՝ սեփական զգեստները ստեղծելով: Ես հավաքել եմ շիֆոնի և նուրբ մետաքսի բոլոր նմուշները, որ կուտակվել էին վերջին 10 տարում»,-ասել է Նազարյանը:

Ըստ նրա, նա աշխատել է աղբի հետ, որը դիզայներները սովորաբար թափում են:

«Սկզբից հատուկ մկրատով կտրատել եմ շիֆոնի ուղղանկյուն թերթիկները, հետո անհրաժեշտ դասավորությամբ տեղադրել սովորական սպիտակ բամբակից կարված հագուստի վրա: Հետո արդեն դերձակները այդ նույն հաջորդականությամբ կարել են շիֆոնի թերթիկները կտորին»,-ասել է դիզայները: Նազարյանը նշել է, որ երկար ժամանակ տատանվում էր հավաքածուի որոշ տարրեր ստեղծելիս, ուստի մտորումները տևել են 8 ամիս:

«Շիֆոնի թերթիկներով այդ զգեստները սկսել ենք պատրաստել 2016-ի աշնանից՝ ես կասկածում էի, թողնում, չէր ուզում տեսնել, հետո սկսում էի նորից քորոցներով ամրացնել թերթիկները կտորի վրա: Եվ այդպես 8 ամիս շարունակ: Ըստ էության, Փարաջանովն «օգնեց ինձ» զգեստներ ստեղծել այդ աղբից »,-ասել է նա:

Հավաքածուն մարմնագույն, վարդագույն, վառ նարնջագույն երանգներ ունի, համեմված վարդագույն տարրերով, որոնք դիզյաներն ընտրել է՝ ելնելով գերմանացի նկարիչ Պաուլ Կլեեի աշխատանքներից:

Վարդուհի Նազարյանը դպրոցն ավարտել է Հայաստանում, այնուհետև ընդունվել է Մոսկվայի Դիզայնի և տեխնոլոգիաների համալսարան: Իր համանուն Vardoui Nazarian բրենդը նա ստեղծել է 2007-ի դեկտեմբերին, որի համար որպես լոգոտիպ է ընտրել հայկական հեքիաթների հազարան բլբուլը: Դիզայները որպես ոգեշնչման աղբյուր հաճախ է անդրադառնում Հայաստանի եզակի ճարտարապետությանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---