Samsung-ն ուտելի հեռախոս-բանան է ստեղծել![]() 26 հուլիսի 2017 - 16:34 AMT PanARMENIAN.Net - Samsung-ը նոր հեռախոս-բանան է ստեղծել: Փաստաթուղթը, որը տեղադրվել է ԱՄՆ ապրանքանիշերի ու պատենտների բյուրոյում, հայտնվել է Patently Apple պարբերականի ուշադրության կենտրոնում, հայտնում է Lenta.ru-ն: Նշվում է, որ պատենտը վաճառվել է 2015-ի սեպտեմբերին, իսկ ստացվել է 2017-ի հունիսի վերջում: Հրապարակված նյութերում տեխնիկական տեղեկություններն ու կոնկրետ մանրամասներ հեռախոսի մասին չեն բացահայտվում: Պարբերականը սարքը «համարում է աշխարհի առաջին ուտելի լրտեսական հեռախոսը»: Սակայն փաստաթղթում ներկայացված են միայն սարքի լուսանկարները տարբեր դիրքերից, այդ թվում բանանի սխեմատիկ պատկերը, որի վրա արտապատկերվում է համակարգի գրաֆիկական ինտերֆեյսը: 2017-ի մայիսին հայտնի դարձավ, որ Apple-ը մշակել և պատենտավորել է պիցցայի համար նախատեսված սեփական տուփը: Նշվում է, որ կոնտեյները ստեղծվել է, որպեսզի աշխատակիցները կարողանան ճաշարանից պիցցա, կամ ցանկացած այլ ուտեստ, վերցնել և բերել աշխատատեղի մոտ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |