Վարչապետը հանձնարարել է ավիատոմսերի գների բարելավման առաջարկություններ մշակել![]() 27 հուլիսի 2017 - 12:06 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Կարեն Կարապաետյանը Կառավարության հուլիսի 27-ի նիստում ՀՀ արտգործնախարարին ու Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահին հանձնարարել է ուսումնասիրել Հայաստան ժամանող անձանց համար վիզային ռեժիմի լրացուցիչ ազատականացման պարզեցման հնարավորությունն ըստ երկրների: Վարչապետը նաև Քաղավիացայի գլխավոր վարչության պետին հանձնարարել է մշակել ու կառավարության աշխատակազմ ներկայացնել ըստ զբոսաշրջության զարգացման միտումների՝ Հայաստանի ավիափոխադրումների շուկայի ծավալի, աշխարհագրության ընդլայնման, ինչպես նաև ավիատոմսերի գնային առաջարկների բարելավմանն ուղղված համալիր առաջարկություններ։ «Վերջին ամիսներին Հայաստանում արձանագրվել է զբոսաշրջիկների ու ավիափոխադրումների շեշտակի աճ», - ասել է վարչապետը՝ անդրադառնալով զբոսաշրջության ոլորտում լրացուցիչ միջոցառումների անհրաժեշտությանը, գրում է Aysor.am-ը։ Նա ընդգծել է՝ չնայած դրական արդյունքներին՝ դեռ առկա է զբոսաշրջության ոլորտում լրացուցիչ խրախուսող ու խթանող համալիր միջոցառումների անհրաժեշտություն։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |