Ավստրիայի կանցլերը բացառել է Թուրքիայի անդամակցումը ԵՄ-ին![]() 27 հուլիսի 2017 - 12:58 AMT PanARMENIAN.Net - Ավստրիայի կանցլեր Քրիստիան Քերնը բացառել է Թուրքիայի անդամակցումը Եվրամիությանը: Այդ մասին նա ասել է գերմանական Frankfurter Allgemeinen Zeitung-ին տված հարցազրույցում: «Եվրոպան երբեք չի կարողանա մարսել Թուրքիայի անդամակցումը զուտ տնտեսական պատճառներով»,-ասել է Քերնը: Նա նշել է, որ Թուրքիային պետք է հստակ ասել, որ նա ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկիր չէ: Մարդու իրավունքների խախտումը Թուրքիայում գերազանցում է բոլոր հնարավոր սահմանները, խորհրդարանականները, իրավապաշտպաններն ու լրագրողները ենթարկվում են «բռնատիրական իշխանության ակտերի»: Բացի այդ, ավստրիացի կանցլերը հավելել է, որ ԵՄ-ն ուղղակի չի կարող վճարել Թուրքիայում անցկացվող սահմանադրական բարեփոխումների համար, գրում է RNS-ն: Քերնը նաև կողմ է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունների կասեցմանը: Ավելի վաղ Ավստրիայի իշխանություններն արգելել են մուտքը երկիր Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զայբեկչիին, որը պետք է մասնակցեր Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի տարելիցին նվիրված միջոցառմանը: Ավելի վաղ Նիդերլանդների ԱԳՆ ղեկավարը հայտարարել էր, որ կառավարությունն անցանկալի է համարում թուրք փոխվարչապետ Թուրգուլ Թյուրքեշի այցը երկիր, որը ևս մասնակցելու էր Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի տարելիցին նվիրված միջոցառումներին: Ըստ գերատեսչության, Ամստերդամի որոշումը մարտի իրադարձությունների «օրինաչափ հետևանքն է»: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |