2017-ի 6 ամսում ծնունդների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է 6,5%-ով

2017-ի 6 ամսում ծնունդների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է 6,5%-ով

PanARMENIAN.Net - 2017-ի վեց ամսում ծնունդների թիվը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 6,5 տոկսով: Ծնելիությունը նվազել է գրեթե բոլոր մարզերում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը՝ ներկայացնելով 2017-ի առաջին կիսամյակի ժողովրդագրական ցուցանիշների նախնական տվյալները:

Ծնելիության ամենացածր ցուցանիշը գրանցվել է Սյունիքի մարզում, ամենաբարձ ցուցանիշը՝ Երևանում: Վեց ամսում 100 աղջկա հաշվով ծնվել է 110 տղա, հայտնում է Panorama.am-ը:

Աղջիկներին ամենաշատը տվել են Մարիա, Նարե, Մանե, Մարի, Մարիամ, Անի, Անահիտ, Անգելինա, Էլեն, Միլենա անունները, տղաներին՝ Դավիթ, Նարեկ, Տիգրան, Հայկ, Ալեքս, Գոռ, Մարկ, Սամվել, Արամ, Արթուր անուններ:

2017-ի վեց ամսում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ մահացության դեպքերն ավելացել են 306-ով կամ 2,1 տոկոսով: Մահացության 14. 709 դեպքի 57,3 տոկոսը պայմանավորված է արյան շրջանառության համակարգի հիվանդություններով, այնուհետև նորագոյացություններ, շնչական օրգանների, մարսողական օրգանների հիվանդություն, դժբախտ պատահարներ, թունավորումներ, վնասվածքներ:

Մահացության ամենացածր ցուցանիշը գրանցվել է Երևանում, ամենաբարձր ցուցանիշը՝ Լոռու, Վայոց Ձորի, Շիրակի, Տավուշի մարզերում:

Հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը կազմել է 2.979.900: Հունվարի 1-ի համեմատ ցուցանիշը նվազել է 6.200-ով, ինչը ձևավորվել է միգրացիայի բացասական մնացորդի և բնական հավելաճի ցուցանիշների հաշվին:

Ընթերցեք նաև. ՀՀ մշտական բնակչության թիվը նվազել է 6200-ով

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---