«Դինգոն» դիմել է քաղաքապետին՝ Երևանի այգիներում շների զբոսանքի արգելքի հարցով

«Դինգոն» դիմել է քաղաքապետին՝ Երևանի այգիներում շների զբոսանքի արգելքի հարցով

PanARMENIAN.Net - Կենդանիների պաշտպանության «Դինգո Թիմ» ՀԿ-ն դիմել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին Երևանի այգիներում շների զբոսանքն արգելելու հարցով, նաև բազմաթիվ քաղաքացիների անունից:

«Վերջին շրջանում գնալով շատանում են Երևանի այգիներում շների զբոսանքն արգելող ցուցանակները: Քաղաքում գրեթե այգի չի մնացել, որտեղ թույլատրվում է շանը տանել զբոսանքի: Փաստորեն ստացվում է, որ շուն պահող քաղաքացիները տեղ չունեն զբոսանելու համար: Այս հարցը մտահոգությունների և բողոքի ալիք է բարձրացրել շուն պահող քաղաքացիների շրջանակում, ովքեր ամեն օր դիմում են մեզ՝ որևէ քայլ ձեռնարկելու խնդրանքով», - նշվում է կազմակերպության համակում:

Նշվում է, որ գործող կարգի համաձայն, կենդանիների զբոսանքը թույլատրվում է միայն այդ նպատակով հատուկ հատկացված տարածքներում։ Նման տարածքների բացակայությանդեպքում զբոսանքը կարող է իրականացվել ամայի կամ խոտածածկ տարածքներում։ Քանի որ քաղաքում նման տարածքներ չկան, ՀԿ-ն առաջարկում է ամեն վարչական շրջանում շրջանում որևէ այգու մի հատված հատկացնել շների զբոսանքի համար:

ՀԿ-ն նաև առաջարկել է այգիներում տեղադրել ցուցանակներ, որոնք կոչ կանեն շների տերերին հավաքել կեղտը կենդանիների հետևից։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---