// IP Marketing video - START// IP Marketing video - END

2019-ից «Գազելները» կարող են վերանալ Երևանի տրանսպորտային համակարգից

2019-ից «Գազելները» կարող են վերանալ Երևանի տրանսպորտային համակարգից

PanARMENIAN.Net - Երևանի հասարակական տրանսպորտի զարգացումը ենթադրում է «Գազելների» վերացում, տրոլեյբուսային ցանցի զարգացում, մեծ ու միջին տարողությամբ ավտոբուսների գործարկում։ Այս մասին, «Ա1+»-ի հաղորդմամբ, հայտարարել է Երևանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը։ Երբ այս ամենը կյանքի կկոչվի՝ դեռ հայտնի չէ։ Հավանական ժամկետ է նշվում 2019 թվականը։

«Անելու ենք ամեն ինչ, որպեսզի տրանսպորտի սակագինը չբարձրանա»,- հայտարարել է փոխքաղաքապետը։

Հասարակական տրանսպորտի վարորդների համար կարող են չափոշոշիչներ մշակվել, աշխատավարձը կներառվի ուղետոմսի գնում։

Միաժամանակ հստակեցում չկա սակագների հարցում։ «Ազատության» հաղորդմամբ, Նիկոյանը հարցին ի պատասխան պատասխանել է, որ ձեռնարկվելու է ամենը սակագինը չփոփոխելու համար։

«Այս պահին նման հաշվարկ խորհրդատուի կողմից չենք ստացել, և բնական է, որ երթուղային ցանցի վերջնականացումից և չափորոշիչների սահմանումից հետո է միայն հնարավոր հաշվել այդ ցանցի իրագործման ծախսերը և որպես հետևանք՝ նաև ուղևորափոխադրման գինը», - նշել է նա։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունների արդյունքներով հայտնաբերված խախտումների վերաբերյալ համապատասխան պետական մարմինների ղեկավարներին ներկայացվել է 17 հաղորդում, հարուցվել է 6 քրեական գործ
Յուրաքանչյուր անձնագրայինում հնարավոր կլինի կնքել վերը նշված ժամկետում անձնագիր ստանալու պայմանագրեր, բացի շաբաթվա մեկ օրից
Հարցը քննարկվել է «Երևանտրանս» ՓԲԸ-ի հետ համատեղ
Օլիմպիադային մասնակցել են աշխարհի 71 համալսարանի թիմեր