21 օգոստոսի 2017 - 22:35 AMT
Արթուր Ալեքսանյանը` աշխարհի եռակի չեմպիոն

Փարիզում մեկնարկած հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությանը հայ ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը ոսկե մեդալ նվաճեց` աշխարհի եռակի չեմպիոն դառնալով:

Մինչև այդ Օլիմպիական չեմպիոն, 98 կգ քաշային Ալեքսանյանը, 1/16 եզրափակչից սկսած, պարտության մատնեց Իրանի, ԱՄՆ-ի, Վրաստանի ու Ուզբեկստանի ներկայացուցիչներին: Եզրափակչում նա ոսկե մեդալի համար պայքարեց Ռուսաստանի ներկայացուցիչ Մուսա Եվլոևի հետ, ում ևս պարտության մատնեց:

Արթուր Ալեքսանյանը մինչ այս արդեն երկու անգամ հռչակվել էր աշխարհի չեմպիոն. նա նաև Եվրոպայի եռակի չեմպիոն է, 2012-ի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, ինչպես նաև 2016-ի Ամառային Օլիմպիադայի ոսկե մեդալակիր։