22 օգոստոսի 2017 - 17:52 AMT
Ըմբշամարտիկ Մաքսիմ Մանուկյանը ԱԱ եզրափակչում կպայքարի ոսկու համար

Փարիզում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 80 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Մաքսիմ Մանուկյանը դուրս է եկել եզրափակիչ:

Կիսաեզրափակչում հայ ըմբիշը հաղթել է Եվրոպայի գործող չեմպիոն, վրացի Զուրաբի Դատունաշվիլիին: Ոսկե մեդալի համար Մանուկյանը կպայքարի բելառուս Ռադիկ Կուլիևի հետ:

Օգոստոսի 21-ին 98 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Արթուր Ալեքսանյանը նվաճել էր աշխարհի չեմպիոնի կոչումը: