Խոսրովի արգելոցում 100 ծխացող օջախ է մարվել![]() 23 օգոստոսի 2017 - 12:33 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 23-ին ժամը 09.00-ի դրությամբ Խոսրովի անտառի պետական արգելոցի տարածքում ծխացող օջախների հետմարման աշխատանքները շարունակվում են։ ԱԻՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, նախորդ օրը՝ ժամը 19.30-ի սահմաններում Հայաստանի պաշտպանության նախարարության օդուժի ուղղաթիռով իրականացվել է արգելոցի տարածքի օդային հետախուզություն: «Հետմարման աշխատանքներին մասնակցել է 45 հրշեջ-փրկարար և անտառտնտեսության 34 աշխատակից: Հայտնաբերել է ծխացող 100 օջախ, որոնք բոլորը մարվել են», - ասվում է հաղորդագրությունում: Հրդեհը Խոսրովի արգելոցում բռնկվել էր օգոստոսի 12-ին, հիմնական օջախները մարվել են օգոստոսի 16-ին։ Մարման աշխատանքներին մասնակցել են ԱԻՆ-ը, զինված ուժերի ստորաբաժանումներ, կամավորներ, ինչպես նաև ԻԼ-76 հրդեհաշիջող օդանավ ՌԴ-ից։ Կարդացեք նաև․ ՀԲՃ․ Արբանյակի տվյալով, Խոսրովի արգելոցի հրդեհված տարածքը մոտ 1550 հա է ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |