Խոսրովի արգելոցում հնարավոր է Wi-Fi հայտնվի![]() 24 օգոստոսի 2017 - 17:20 AMT PanARMENIAN.Net - «Խոսրովի անտառ» արգելոցի տարածքում հնարավոր է բջջային կապի Wifi-ի հասանելիություն ապահովվի ուղղությամբ: Այս մասին է հայտարարել արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը, գրում է aysor.am-ը։ Համապատասխան քննարկումներ են գնում բջջային կապի օպերատորներից մեկի հետ։ Տոնոյանը նշել է, որ արգելոցի հրդեհի ժամանակ կապի խնդիրներ էին ծագել ծածկույթի թերության պատճառով։ «Մի քանի ժամ հետո ԱԻՆ-ը կազմակերպեց թվային կապ, սակայն, իհարկե, դա բավարար էր միայն ԱԻՆ-ի համար», - ասել է նա։ Նա նշեց, որ հանրապետության նախագահի ու վարչապետի հանձնարարությամբ բջջային օպերատորների հետ տարվել են բանակցություններ, որոնք վարել է անձամբ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը և որոշում է կայացվել տվյալ տարածքն ապահովել բջջային կապով: Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն, իր հերթին, ասել է, որ մասնագետները տանում են աշխատանքներ՝ ընտրելու համար այն վայրերը, որտեղ կարող են տեղակայվել կայանները։ «Հնարավոր է նաև Wi-Fi կապի հասանելիություն ստեղծել, ինչը հնարավորություն կտա տեղադրել ժամանակակից մոնինտորինգային համակարգ ու հետևել և՛ զարգացումներին, և՛ ինչու չէ՞ որսագողությանն ու այլ հանցագործությունների դեմ պայքարին: Սա կլինի մասնավոր ներդրման ու դրամաշնորհային ծրագրով», - նշել է նա։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |