Կանադացի պատգամավորները ԼՂ այցելելու համար Բաքվի «սև ցուցակում» են հայտնվել![]() 2 սեպտեմբերի 2017 - 11:38 AMT PanARMENIAN.Net - Կանադացի պատգամավորներ Թոնի Քլեմանն ու Ռեյչել Հարդերը ընդգրկվել են Ադրբեջանի «սև ցուցակում» Արցախ այցելության համար: Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ այցը «Հայաստանի հերթական քաղաքական սադրանքն է», գրում է The Globe and Mail-ը: Օգոստոսի 30-ին Կանադայի խորհրդարանական պատվիրակությունը «Միասնական ազատ աշխարհ» կազմակերպության ղեկավար Մաջիդ էլ Շաֆիի գլխավորությամբ այցելել է Արցախ՝ 2016-ի ապրիլին Ադրբեջանի ԶՈւ ռազմական հանցագործությունների վերաբերյալ փաստահավաք առաքելությամբ: Նրանց ուղեկցում է Կանադայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Սևակ Բելյանը: Ադրբեջանն իր դժգոհությունն է հայտնել Կանադայի կառավարությանն այցի կապակցությամբ և ընդգրկել է պատգամավորներին անցանկալի անձանց ցուցակում: Սեպտեմբերի 1-ին Երևանում Քլեմանը հայտարարել է, որ մասնակցում է «Միասնական ազատ աշխարհ» կազմակերպության փաստագրական ֆիլմի նկարահանումներին: «Ես այստեղ ինչ-որ մեկին հավանություն տալու համար չեմ գտնվում, ես Ռեյչել Հարդերի հետ այստեղ եմ փաստերը հաստատելու և հումանիտար առաքելությամբ»,-ասել է քաղաքական գործիչը: Նա խոստովանել է, որ ընդունում է Հայաստանի ներկայացրած փաստերն ադրբեջանական զորքերի վայրագությունների՝ հայ զինվորների գլխատման և ականջները կտրելու մասին: Photo. THE CANADIAN PRESS/Adrian Wyld ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |