Միջազգային փորձագետները «Նաիրիտի» վտանգավոր նյութերի չեզոքացման ճանապարհային քարտեզ կկազմեն![]() 2 սեպտեմբերի 2017 - 15:36 AMT PanARMENIAN.Net - Միջազգային փորձագիտական խումբ կգա Հայաստան, որը «Նաիրիտ» գործարանի տարածքում վտանգավոր նյութերի չեզոքացման ճանապարհային քարտեզ կկազմի: Այդ մասին հայտարարել է ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարար Դավիթ Կարապետյանը։ «Նաիրիտում» տարբեր վտանգավորության աստիճանի քիմիական բաղադրության նյութեր կան, որոնք պետք է ոչնչացվեն Հայաստանում կամ ապահով ձևով կոնսերվացվեն: Բոլոր տարբերակներն էլ ռիսկեր ունեն, նաև ֆինանսական միջոցներ են պետք»,- ասել է նա, հայտնում է Sputnik Արմենիան։ Նրա խոսքով` արդեն պայմանավորվածություն կա այն մասին, որ միջազգային փորձագիտական խումբը կգա Հայաստան և առաջիկա երկու ամսում միջազգային մասնագետները կներկայացնեն իրենց ուսումնասիրության արդյունքները։ «25 տարի է՝ «Նաիրիտի» խնդիրը կա: Նախկինում գործարանը վերագործարկելու տարբեր ծրագրեր են եղել, իսկ այժմ այդ հեռանկարը մշուշոտ է»,- նշել է Կարապետյանը։ Փոխնախարարի խոսքով` գործարանի տարածքում դեռ հերթապահում են փրկարարները, անընդհատ հովացման աշխատանքներ կատարում, որ բռնկման վտանգ չլինի։ «Իրականում հրշեջների մասնագիտական աշխատանքի շնորհիվ շատ խոշոր աղետից խուսափեցինք: Լաքէթինոլով լի տարաների կողքին կային վտանգավոր նյութերով այլ տարաներ, և ջերմաստիճանի բարձրացման դեպքում աղետալի իրավիճակ կլիներ»,- ասել է նա: «Նաիրիտ» գործարանում հրդեհը բռնկել էր օգոստոսի 28-ին, մարվել երկու օր անց` օգոստոսի 30-ին։Նաիրիտ 1-ի տարածքում՝ 4 երկաթբետոնյա տարայում (յուրաքանչյուրը՝ մոտ 100 խմ) հրդեհվել էր էթինոլ (լաք) տեսակի քիմիական նյութ՝ ընդհանուր մոտ 200 խմ: Հրդեհաշիջմանը մասնակցել են 109 փրկարար ծառայող: Ընթերցեք նաև. «Նաիրիտի» տարածքում հրդեհ էր. Այրվող նյութից վտանգավոր արտանետումներ չկան (թարմացվում է) ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |