Սիրիական բանակի ջոկատներն ու դաշնային ուժերի մարտիկները ճեղքել են ահաբեկչական «Իսլամական պետության» գրոհայինների շրջափակումը Դեր Զորի հարավ-արևմտյան ուղղությամբ և հանդիպել են քաղաքի պաշտպանների հետ: Այդ մասին հայտնել է «Հեզբոլլահին» մոտ աղբյուրը, որի մարտիկները մասնակցում են մարտերին սիրիական բանակի կողմից, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Սիրիական բանակն ու դաշնակիցները ճեղքել են շրջափակումը, որը շարունակվում էր 3 տարի»,-ասել է աղբյուրը:
Ըստ աղբյուրի, դեռ վաղաժամ է ապաշրջափակման մասին խոսելը, սակայն դա կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին:
Դեր Զոր քաղաքն ու 2 կմ հեռավորության վրա գտնվող ռազմական օդանավակայանը շուրջ 3 տարի շրջափակված էին իսլամիստ գրոհայինների կողմից: Մի քանի ամիս առաջ ԻՊ գրոհայիններին հաջողվել էր խզել հաղորդակցությունը քաղաքում և օդանավակայանում գտնվող մարտիկների միջև, սակայն Դեր Զորը շարունակում էր պաշտպանությունն ու պարբերաբար գրոհում էր իսլամիստներին: Սնունդն ու զինամքերը պաշտպանները ստանում էին բացառապես օդով: