Արամ Ա. Դեր Զորի ազատագրումը կարևոր է հայության համար![]() 8 սեպտեմբերի 2017 - 16:39 AMT PanARMENIAN.Net - Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը սեպտեմբերի 7-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում հանդիպել է Սիրիայի հարցով ՄԱԿ գլխավոր բանագնաց Շտեֆան դե Միստուրայի հետ: Մոտ մեկ ժամ տևած հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Սիրիայի ներկայիս իրավիճակը: ՄԱԿ-ի բանագնացը կաթողիկոսին է ներկայացրել խնդրի լուծման շուրջ առաջիկա բանակցությունների մասին իր մտորումները, հաղորդում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամլո դիվանը: Կարևորելով Սիրիայի ներսում խաղաղության աստիճանական հաստատումը՝ Արամ Ա վեհափառն անդրադարձել է Դեր Զորի ազատագրմանը՝ հիշեցնելով դրա մեծ նշանակությունը հայության համար՝ որպես Օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդի դեմ իրագործված ցեղասպանության ժամանակ ջարդերի վերջին հանգրվան: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև սիրիահայերին ու համայնքի վերականգնման նպատակով ձեռնարկվելիք աշխատանքներին: Վեհափառ Հայրապետը նշել է, որ հայ համայնքն արդեն սկսել է այդ գործընթացը: Այս հանդիպումը Նորին Սրբության պաշտոնական չորրորդ հանդիպումն էՄԱԿ-ի հատուկ բանագնացի հետ: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |