1 փետրվարի 2008 - 14:47 AMT
Վարդան Օսկանյանը շնորհավորել է Դավիթ Բաքրաձեին Վրաստանի ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու առիթով
ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հեռախոսազրույց ունեցավ Վրաստանի նորանշանակ ԱԳ նախարար Դավիթ Բաքրաձեի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Զրույցի ընթացքում նախարար Օսկանյանը շնորհավորեց վրացի գործընկերոջը նշանակման կապակցությամբ: Երկուստեք վստահություն հայտնվեց, որ երկկողմ հարաբերությունների կշարունակեն զարգանալ ի շահ երկու երկրների ժողովուրդների: