«Հանցակազմ չկա». ՍԱՍ-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվել է![]() 8 սեպտեմբերի 2017 - 16:27 AMT PanARMENIAN.Net - Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) որոշում է կայացրել կարճել ՍԱՍ-ի ձայնագրության փաստով հարուցված քրեական գործը՝ «հանցակազմի բացակայության հիմքով»։ Այդ մասին ասել է ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։ Խորհրդարանական ընտրություններից հետո Hayastan 24 կայքում հրապարակված ձայնագրության մեջ մի տղամարդ ներկաներին հորդորում է աշխատել SAS-ի սեթականատեր Արտակ Սարգսյանի համար և սպառնում՝ ով ձայն չբերի, կկորցնի աշխատանքը: Արտակ Սարգսյանն ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցության համար ապահովել է մոտ 12 հազար ձայն: «Հետք» պարբերականի տեղեկություններով, այդ ժողովը վարել է պատգամավոր Արտակ Սարգսյանի ավագ եղբայրը՝ Արամ Սարգսյանը։ Ձայնագրության հրապարակումից 6 օր անց՝ ապրիլի 19-ին քրեական գործ էր հարուցվել՝ Քրեական օրենսգրքի միայն մեկ՝ 154 պրիմ երկու հոդվածի երկրորդ մասով (թեկնածուներից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու, ընտրություններին մասնակցելուն կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելուն հարկադրելը, որը կատարվել է գույքին վնաս պատճառելու սպառնալիքով, անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք տալով, բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով)։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |