Մխիթարյանն արագությամբ ՄՅՈւ 5-րդ ֆուտբոլիստն է![]() 9 սեպտեմբերի 2017 - 14:12 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն արագությամբ ակումբի 5-րդ ֆուտբոլիստն է: Նման տվյալներ են հրապարակել Պրեմիեր լիգայի վիճակագիրները՝ ուսումնասիրելով ՄՅՈւ ֆուտբոլիստների արագությունն ընթացիկ խաղաշրջանում, գրում է The Mirror-ը: Մխիթարյանի արագությունը կազմել է 33.68 կմ/ժ: Նա խաղաշրջանն անցկացրել է 10 համարի տակ, աղբյուրը նրան անվանել է «ամենավտանգավոր խաղացող»: Ըստ պարբերականի տվյալների, հայ ֆուտբոլիստը ՄՅՈւ-ում երկրորդ խաղաշրջանում ավելի մեծ արագություն է բացել, քան առաջինում: 4-րդ տեղում պաշտպան Ֆիլ Ջոնսն է՝ 33.8 կմ/ժ, 3-ում՝ հարձակվող Մարկուս Ռեշֆորդը 34.27 կմ/ժ արագությամբ: 2-րդ հորիզոնականում է հարձակվող Ռոմելու Լուկակուն 34.56 կմ/ժ արագությամբ: ՄՅՈւ ամենաարագաշարժ ֆուտբոլիստը կիսապաշտպան Փոլ Պոգբան է 34.68 կմ/ժ արագությամբ: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանի հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության մեջ մտնել: Դա իրականություն կդառնա, եթե սեպտեմբերի 9-ին գոլային փոխանցում կատարի Սթոք Սիթի հետ խաղում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |