Պոլիգլոտ Լակոտը՝ ՀՀ-ում Ֆրանսիայի նոր դեսպան

Պոլիգլոտ Լակոտը՝ ՀՀ-ում Ֆրանսիայի նոր դեսպան

PanARMENIAN.Net - Հայաստանում Ֆրանսիայի նոր դեսպան է նշանակվել Ջոնաթան Լակոտը: Համապատասխան հրամանագիրը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ստորագրել է սեպտեմբերի 11-ին:

Ջոնաթան Լակոտն այդ պաշտոնում կփոխարինի Ժան Ֆրանսուա Շարպանտիեին, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:

Նոր դեսպանը 7 լեզվի է տիրապետում՝ ֆրանսերենի, գերմաներենի, ռուսերենի, իսպաներենի, էստոներենի, հունգարերենի, սերբախորվաթերենի:

Ջոնաթան Լակոտը մինչ նոր նշանակումը աշխատել է Մեծ Բրիտանիայում Ֆրանսիայի դեսպանատանը որպես խորհրդական։

Ջոնաթան Լակոտը աշխատել է նաև Ֆրանսիայի ԱԳՆ Եվրոպայի հարցերի գրասենյակում, Գերմանիայի, Չերնոգորիայի դեսպանատներում: Նոր դեսպանը 45 տարեկան է:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---