Գարիկ Մարտիրոսյան. ՀՀ նախագահի վստահված անձն եմ![]() 13 սեպտեմբերի 2017 - 13:44 AMT PanARMENIAN.Net - Comedy Club-ի գեղարվեստական ղեկավար և «ռեզիդենտ» Գարիկ Մարտիրոսյանը YouTube հարցազրույց է տվել «վԴուդ» ալիքին, որի շրջանակում պատմել է իր կյանքի տարբեր ասպեկտների մասին, այդ թվում ՌԴ քաղաքացիություն չունենալու: Մեկ ժամ տևած զրույցում Մարտիրոսյանն ու Դուդը խոսել են ռուսական ռեփի, հումորի հորինման տեխնոլոգիաների, տեսաբլոգեր Խովանսկու, Դմիտրի Մեդվեդևի հետ պարելու և այլ հետաքրքիր թեմաների մասին: Մարտիրոսյանը համակարծիք չի եղել շոուն վարող Յուրի Դուդի հետ այն հարցում, որ ՀՀ քաղաքացիությունը իրեն հնարավորություն է տալիս անկաշկանդ կատակել քաղաքական թեմաներով Ռուսաստանում, ինչպես նաև հարգելի պատճառով չմասնակցել քաղաքական գործընթացներին՝ մասնավորապես, «չստանձնել որևէ մեկի վստահված անձը լինելու պարտականությունը»: Ըստ Մարտիրոսյանի, ՌԴ քաղաքացիության հարցը ոչ մի կապ չունի քաղաքականության հետ: «Ես Հայաստանի նախագահի վստահված անձն եմ»,-կատակել է շոումենը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |