// IP Marketing video - START// IP Marketing video - END

Ադրբեջանը զգալի կրճատել է նավթի արդյունահանումը ՕՊԵԿ-ի հետ համաձայնության շրջանակում

Ադրբեջանը զգալի կրճատել է նավթի արդյունահանումը ՕՊԵԿ-ի հետ համաձայնության շրջանակում

PanARMENIAN.Net - ՕՊԵԿ-ին չանդամակցող երկրները 2017-ի օգոստոսին կատարել են նավթի արդյունահանումը 118 տոկոսով կրճատելու պարտավորությունը Ղազախստանի և Ադրբեջանի հաշվին: Այդ մասին ասվում է Միջազգային էներգետիկ գործակալության սեպտեմբերյան զեկույցում:

Ադրբեջանը նվազեցրել է նավթի արդյունահանումը 78.000-ով, մինչդեռ քվոտան 24 ժամվա համար սահմանված է 54.000 բարել: Ղազախստանը պլանը գերակատարել է գրեթե 3 անգամ՝ կրճատելով արդյունահանումն օրական 54.000 բարելով, մինչդեռ քվոտան եղել է 20.000: Զգալիորեն նվազել է նաև արդյունահանումը Մեքսիկայում՝ 170.000-ով նախկին 100.000-ի փոխարեն, գրում է ՏԱՍՍ-ը:

Ռուսաստանն օգոստոսին կատարել է համաձայնագրի պահանջները 105%-ով՝ նվազեցնելով արդյունահանումը 316.000-ով 300.000 քվոտայի փոխարեն, գրում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ ՌԴ ԿԲ-ն մեղադրել էր Ադրբեջանին նավթի գներն ապակայունացնելու մեջ: Բանկի սեպտեմբերի զեկույցում ասվում է, որ նավթ արտահանողները չեն կարողանա հավասարակշռել համաշխարհային շուկան ԱՄՆ-ում, Ղազախստանում և Ադրբեջանում, ինչպես նաև այլ ոչ կարգապահ երկրներում, նավթի արդյունահանման աճի պատճառով: «ՌԴ-ն գրեթե 100% է պահպանում իր քվոտան, սակայն Ադրբեջանի, Ղազախստանի, Մեքսիկայի և Օմանի մասնակցությունը մնում է 70%-ի սահմանում, առաջին հերթին պահանջին Ղազախստանի չհետևելու պատճառով», ասվում է բանկի եզրակացության մեջ:

Նավթի արդյունահանման վերաբերյալ պայմանավորվածությունը գործում է մինչև 2018-ի մարտի վերջը: Ռուսաստանն ակտիվորեն մասնակցել է համաձայնագրի նախապատրաստմանը, քանի որ նրա բյուջեն և տնտեսությունը կախված են նավթի գներից: Ըստ ՕՊԵԿ+ համաձայնագրի, կարտելի երկրները պետք է կրճատեն նավթի արդյունահանումը օրական 1,4 մլն բարելով, իսկ ՕՊԵԿ-ից դուրս գործող երկրները՝ 558.000 բարելով:

 Ուշագրավ
Ընդհանուր առմամբ, աստերոիդի այսքան մոտ թռիչքը նշանակում է, որ ապագայում հնարավոր են էլ ավելի սերտ մոտեցումներ, որոնք նաև կարող են սպառնալ բախումներով
Հարձակման ենթարկվածի մասին տեղեկություններ դեռ չկան
Սպառազինությունն առաքվել է Ադրբեջան ըստ երկու երկրների ռազմատեխնիկական գործակցության մասին պայմանավորվածության