14 սեպտեմբերի 2017 - 14:37 AMT
Մասկը հայտնել է Tesla ինքնավար բեռնատարի շնորհանդեսի օրը

Ամերիկյան Tesla կորպորացիան մտադիր է հոկտեմբերի 26-ին հանրությանը ներկայացնել էլեկտրաշարժիչով ինքնակառավարվող բեռնատարը: Այդ մասին հայտնել է կորպորացիայի ղեկավար Իլոն Մասկը:

«Այդ գազանին պետք է անձամբ տեսնել: Դա մի անհավանական բան է»,-գրել է գործարարը Twitter-ում:

Ընթացիկ տարվա ապրիլին Մասկը հայտարարել էր, որ ընկերությունը մտադիր է սեփական արտադրության բեռնատար մեքենան ներկայացնել սեպտեմբերին: էլեկտրաշարժիչով բեռնատար ներկայացնելու մտադրությունների մասին ընկերությունն առաջին անգամ հայտնեց 2016-ի հուլիսին: Tesla-ի ղեկավարն այն ժամանակ ասաց, որ նման տրանսպորտային միջոցների արտադրությունը թույլ կտա զգալիորեն նվազեցնել բեռնափոխադրումների արժեքը, ինչպես նաև ավելի անվտանգ դարձնել վարորդի աշխատանքը:

Photo. Getty Images