«Ազատություն» ռադիոկայանը ՄԻԵԴ-ում դատի է տվել Ադրբեջանին![]() 14 սեպտեմբերի 2017 - 12:31 AMT PanARMENIAN.Net - «Ազատ Եվրոպա/«Ազատություն» ռադիոկայանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ՄԻԵԴ, վիճարկելով Ադրբեջանի կառավարության կողմից ներկայացված այն պնդումները, որոնք խոչընդոտում են լրատվամիջոցի գործունեությունն այդ երկրում, հայտնում է Panorama-ն ռադիոկայանի վրա հղումով: «Մենք ի վիճակի չեղանք որևէ առաջընթացի հասնել այդ մեղադրանքներն Ադրբեջանի դատական համակարգի միջոցով մաքրելու հարցում: Մեղադրանքները հիմնազուրկ են, և քանի որ Ադրբեջանն ընդդատյա է ՄԻԵԴ-ին, մենք որոշեցինք մեր գործը բերել այստեղ»,- նշել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ Թոմաս Քենթը: Վերջինս նաև հավելել է, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից ձեռնարկված, այսպես կոչված, հետաքննությունը մեկ նպատակ ունի՝ լռեցնել Բաքվի բյուրոյի ձայնն ու սպառնալից մթնոլորտ ստեղծել լրագրողների համար: «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի բյուրոն խուզարկության է ենթարկվել 2014-ի դեկտեմբերին, որից հետո Ադրբեջանի իշխանությունները ձեռնամուխ եղան բյուրոյի փակմանը և հարկային պարտավորությունները չկատարելու մեղադրանքով գործի հարուցմանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |