Սիրիական բանակը գրավել է Դեր Զորի մոտի ռազմավարական բարձունքները![]() 14 սեպտեմբերի 2017 - 16:25 AMT PanARMENIAN.Net - Սիրիական բանակի առաջապահ ստորաբաժանումները հսկողության տակ են առել Դեր Զորի ավիաբազայի հարևանությամբ գտնվող ռազմավարական բարձունքները՝ Քարում լեռնաշղթայում: Սեպտեմբերի 13-ին կառավարական զորքերն ավարտել են Սարդա բարձունքների ազատագրումը Քարումից դեպի արևմուտք: Այդպիսով, Սիրիայի բանակի հսկողության տակ են հայտնվել նաև նավթային դաշտերը Դեր Զորից դեպի հարավ-արևելք և նավթի վերամշակման գործարանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ազատագրելով Սարդայի և Քարումի բարձունքները՝ սիրիական բանակը հարթակ է նախապատրաստել հարձակման համար ավիաբազայից դեպի արևելք ուղղությամբ: Այդ ուղղությամբ է գտնվում Մեյադին և Դեր Զոր քաղաքները կապող ավտոմայրուղին, որն ԻՊ ահաբեկիչներն օգտագործում են որպես մատակարարման հիմնական ուղի: ԻՊ ահաբեկիչները կատաղի դիմադրություն են ցուցաբերում: Սիրիական բանակի հրետանին իր հերթին կրակ է բացել ԻՊ կրակակետերի ուղղությամբ՝ ապահովելու համար բանակի առաջխաղացումը: Սեպտեմբերի 5-ին սիրիական բանակի ջոկատներն ու դաշնային ուժերի մարտիկները ճեղքեցին ահաբեկչական «Իսլամական պետության» գրոհայինների շրջափակումը Դեր Զորի հարավ-արևմտյան ուղղությամբ և հանդիպել են քաղաքի պաշտպանների հետ: Դեր Զոր քաղաքն ու 2 կմ հեռավորության վրա գտնվող ռազմական օդանավակայանը շուրջ 3 տարի շրջափակված էին իսլամիստ գրոհայինների կողմից: Մի քանի ամիս առաջ ԻՊ գրոհայիններին հաջողվել էր խզել հաղորդակցությունը քաղաքում և օդանավակայանում գտնվող մարտիկների միջև, սակայն Դեր Զորը շարունակում էր պաշտպանությունն ու պարբերաբար գրոհում էր իսլամիստներին: Սնունդն ու զինամքերը պաշտպանները ստանում էին բացառապես օդով: Ընթերցեք նաև.Արամ Ա. Դեր Զորի ազատագրումը կարևոր է հայության համար ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |