Հարություն Խաչատրյանը կնախագահի «Ուղերձ առ մարդը» փառատոնի ժյուրին![]() 14 սեպտեմբերի 2017 - 14:58 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը կնախագահի «Ուղերձ առ մարդը» փառատոնի 2017-ի ժյուրին: «Ուղերձ առ մարդը» վավերագրական, կարճամետրաժ և էքսպերիմենտալ ֆիլմերի ամենամյա միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի սեպտեմբերի 15- 22-ը: Փառատոնն 1989-ից անցկացվում է Սանկտ Պետերբուրգում: «Ուղերձ առ մարդը» փառատոնի ծրագրերում ընդգրկված ֆիլմերի թեմատիկ հիմնական առանձնահատկությունը հումանիզմն է: Կինոյում Հարություն Խաչատրյանը առաջին քայլերը ևս կապված են այս փառատոնի հետ. հեղինակի «Կոնդ» և «Սպիտակ քաղաք» ֆիլմերը ներկայացված են եղել առաջին փառատոնի հիմնական ծրագրում, իսկ «Վերադարձ ավետյաց երկիրն» էլ 1993-ին արժանացել է երեք մրցանակի: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը նոր ֆիլմաշարի նկարահանման աշխատանքների ծանրաբեռնվածության առթիվ և իր դիմումի համաձայն ազատվել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրենի պաշտոնից: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |