«Գահերի խաղի» վերջնամասը մի քանի տարբերակով կնկարահանվի արտահոսքի դեմ պայքարելու համար![]() 14 սեպտեմբերի 2017 - 16:46 AMT PanARMENIAN.Net - «Գահերի խաղը» սերիալի հեղինակները 8-րդ եթերաշրջանի ավարտական մասի մի քանի տարբերակ կնկարահանեն արտահոսքի դեմ պայքարելու համար: Այդ մասին հայտնել է HBO հեռուստաալիքի ներկայացուցիչ Քեյսի Բլոյզը: «Նրանք մտադիր են բազմաթիվ տարբերակներ նկարահանել, որպեսզի ոչ ոք չհասկանա, թե ինչ է կատարվում: Տևական սերիալում դա անհրաժեշտություն է, քանի որ, երբ ինչ-որ բան ես նկարահանում, մարդիկ իմանում են դրա մասին: Իսկ մի քանի վերջնամասերի դեպքում ոչ ոք որոշակի պատասխան չի ունենա»,-ասել է Բլոյզը, գրում է Lenta.ru-ն The Independent-ի վրա հղումով: Նշվում է, որ սագայի հեղինակները արդեն դիմել են նման մարտավարության 7-րդ եթերաշրջանի վրա աշխատելիս: Մասնավորապես, Ջոն Սնոուի դերակատար Քիտ Հարնգթոնը ֆեյքային տեսարանների նկարահանման վրա 15 ժամ է ծախսել: «Գահերի խաղի» սյուժերի տարրերը, սցենարների տեքստերը և նույնիսկ ամոբղջ սերիաներ բազում անգամ արտահոսել են համացանց: Օգոստոսի վերջում հաքերները համացանցում հրապարակեցին 7-րդ եթերաշրջանի եզրափակիչ սերիան: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |