Ժիրինովսկին պատրաստ է զբաղվել Արարատ լեռը Հայաստանին վերադարձնելու հարցով

Ժիրինովսկին պատրաստ է զբաղվել Արարատ լեռը Հայաստանին վերադարձնելու հարցով

PanARMENIAN.Net - ՌԴ Ռուսաստանի լիբերալ-ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ պատրաստ է զբաղվել Արարատ լեռը Հայաստանին վերադարձնելու հարցով:

Քաղաքական գործիչը ներկա է եղել հայկական ապրանքների «Ոսկե նուռ» ամենամյա փառատոնի բացմանը Մոսկվայում, գրում է Rusarminfo-ն:

«Ամեն ինչ կանեմ, որ մենք Կուրսկի երկաթուղային կայարանում կարողանանք դիմավորել Երևան-Մոսկվա գնացքներ, որպեսզի ռուսները Հայաստանում, իսկ հայերը մեզ մոտ իրենց ինչպես տանը զգան: Որպեսզի այնպիսի զգացողություն չառաջանա, որ մենք օտար ենք, առավել ևս, որ հայերն այդքան լավ են տիրապետում ռուսաց լեզվին»,-ասել է Վլադիմիր Ժիրինովսկին:

Նա պատրաստակամություն է հայտնել անել ամեն ինչ, որպեսզի ավելանան հայկական արտադրության ապրանքների ծավալները ռուսական շուկայում:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---