ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կայցելի Երևան![]() 14 սեպտեմբերի 2017 - 17:18 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ հեռախոսազրույցում քննարկել է նրա առաջիկա այցը Հայաստան: Կարեն Կարապետյանը շնորհավորել է Ռուսաստանի իր գործընկերոջը ծննդյան օրվա առթիվ՝ մաղթելով քաջառողջություն, բարօրություն և աշխատանքային նոր հաջողություններ:Վարչապետը բարձր է գնահատել Մեդվեդևի անձնական ներդրումը Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում: Կողմերն անդրադարձել են Դմիտրի Մեդվեդևի՝ մոտ ապագայում Հայաստան կատարելիք այցի և Եվրասիական տնտեսական միության Միջկառավարական նիստի անցկացման հետ կապված հարցերին: Զրուցակիցները քննարկել են երկկողմ և բազմակողմ փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Կողմերը պայմանավորվել են առավելագույնս ջանքեր գործադրել էլ ավելի ակտիվացնելու հարաբերությունները և գոհունակությամբ ընդգծել են, որ առկա են ակնհայտ դրական միտումներ՝ տարբեր ուղղություներով առևտրաշրջանառության ծավալների աճի առումով, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |