ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչը հանդիպել է Քրդստանի վարչապետի հետ![]() 14 սեպտեմբերի 2017 - 17:51 AMT PanARMENIAN.Net - Իրաքյան Քրդստանի կառավարության ղեկավար Նեչիրվան Բարզանին սեպտեմբերի 14-ին Էրբիլում ընդունել է ԻՊ դեմ պայքարի միջազգային կոալիցիայում ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Բրետտա Մաքգերկին: Այդ մասին հայտարարել է Իրաքյան Քրդստանի միջազգային կապերի դեպարտամենտի ղեկավար Ֆալահ Մուսթաֆան: Ինչպես գրել է Մուսթաֆան Twitter-ում, կողմերը քննարկել են սեպտեմբերի 25-ի համար նախանշված Քրդստանի անկախության հանրաքվեի հարցը: Ըստ նրա, Բարզանին ընդունել է նաև Մեծ Բրիտանիայի դեսպանին՝ նույն հարցով, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Մինչ այդ Մաքգերկը այցելել էր ինքնավարության մեկ այլ քաղաք՝ Սուլեյմանիե, որտեղ հանդիպել էր Քրդստանի հայրենասիրական միություն կուսակցության ղեկավարության հետ: Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը խնդրել էր ինքնավարության իշխանություններին հետաձգել անկախության հանրաքվեի անցկացումը: Մինչդեռ Իրաքյան Քրդստանումառաջիկայում կայանալիք անկախության հանրաքվեինընդառաջ Իսրայելը հայտարարել է, որ սատարում է սեփական պետություն ստեղծելու քրդերի ձգտմանը: Իրաքյան Քրդստանի իշխանությունները հանրաքվեն նշանակել են սեպտեմբերի 25-ին: Քրդական իշխանությունների քայլը քննադատել է Բաղդադը, ինչպես նաև Թեհրանն ու Վաշինգտոնը: Հայտարարվել է, որ Թուրքիան և Իրանը ընդհանուր դիրքորոշում են հայտնել այն մասին, որ հանրաքվեն Իրաքյան Քրդստանում կարող է լարվածության աճ հրահրել, և կոչ են արել հրաժարվել այդ մտադրությունից: Ինքնավար տարածաշրջանի ղեկավար Մասուդ Բարզանին արդեն հայտարարել է, որ քրդերը մտադիր չեն հետաձգել հանրաքվեն:Հանրաքվեի և ընտրությունների անկախ բարձրագույն հանձնաժողովը ներկայացրել է քվեաթերթիկի նմուշը, որն օգտագործվելու է Իրաքից այդ տարածաշրջանի անկախացման մասին հանրաքվեի ժամանակ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |