Լապշին․ Հայեր, այդ մարդիկ ձեզ ուզում են մեռած տեսնել ու վերջ15 սեպտեմբերի 2017 - 21:03 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական բանտից ազատված բլոգեր ու ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինն, ով Բաքվում գտնվելու ժամանակ ճնշման տակ ներողություններ ու Ղարաբաղը ադրբեջանական տարածք ճանաչող պնդումներ պարունակող նամակ էր գրել երկրի նախագահ Իլհամ Ալիևի անունով, ազատվելուց կարճ ժամանակ անց անդրադարձել է արցախյան հիմնահարցին։ «Ամոթ է խոստովանել, բայց մինչ ադրբեջանական բանտում հայտնվելը ես ազնվորեն կարծում էի, որ ղարաբաղյան հարցը վիճելի է ու պիտի լուծվի Ադրբեջանի սահմանները հարգելով։ Ինչ ապուշն էի ես։ Ադրբեջանը դեռ 1988-ին սկսեց ահաբեկել հայերին Սումգաիթում, Բաքվում, Ղարաբաղում՝ նացիստական «juden frei» (հրեաներից մաքրած) սխեմայով, սակայն ոչ թե հրեաների, այլ հայերի հանդեպ կիրառմամբ։ Այնուամենայնիվ, հրեաների 95 տոկոսը փախավ Ադրբեջանից նույն ժամանակ, փորձանքից հեռու՝ կավարտեն հայերի հետ, կսկսեն ազատվել հրեաներից։ Գենետիկ հիշողություն է։ Իսկ այսօր հրեաներին Ադրբեջանում շատ սիրում են՝ իհարկե, որովհետև այնտեղ հրեաներ չկան, մի քանի հազար, նախկին մոտ 100 հազարից», - նշել է նա։ Լապշինը հատուկ ընդգծել է, որ մեղադրական եզրակացությունում նշվում էր, թե նա Ղարաբաղն Արցախ է անվանել։ «Օրուցերեկ հանդուրժողականությունից խոսացող Ադրբեջանը Ղարաբաղի հայկական անունն ապօրինի է համարում։ Այսինքն, հայերենն օրենքից դուրս է, հայերենով խոսել հայերին չի կարելի, սեփական կրոն ունենալ չի կարելի ու ընդհանրապես, ըսկ քննիչ Թալիբովի, «ցեղասպանություն չի եղել՝ եթե թուրքերը մորթեին նրանց, քիչ գլխացավ կունենայինք»։ «Հայեր, պինդ կացեք։ Այս մարդիկ ձեզ ուզում են տեսնել մեռած՝ ու վերջ։ Ու եթե Հայաստանի թուլացման կամ բանակցությունների հետևանքով դուք Ղարաբաղը կորցնեք, իմացեք՝ նրանք կգան ձեզ մորթելու», - եզրափակել է նա։ Կարդացեք նաև․ Ալեքսանդր Լապշին․ Ինչպես էին ինձ սպանում Բաքվի բանտում Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին Մայր աթոռում Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն է եղել Հավատացյալների խոնարհումի համար դուրս էր բերվել նաև Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցներից 5-ը ձերբակալվել է Նախաքննությունը շարունակվում է |