Ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգը. Ինչ է առաջարկում ԿԳՆ-ն![]() 16 սեպտեմբերի 2017 - 15:32 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ներկայացրել է հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգը: Դրանով ներկայացվում են ՀՀ հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող հաստատություններում ռուսաց լեզվի դասավանդման համակարգի զարգացման հիմնական ուղղությունները, հենակետային սկզբունքները, հիմնական խնդիրների նկատմամբ տեսակետների համակարգը, սկզբունքները, նպատակը: Նշվում է, որ հայ երիտասարդների կողմից մի քանի օտար լեզուների տիրապետումը դարձել է ժամանակի, ինչպես նաև աշխարհում տեղի ունեցող ինտեգրացիոն գործընթացների պահանջը: Նշվում է, որ ռուսաց լեզվի տիրապետումը քաղաքացու մրցակցային առավելությունն է բարձրագույն կրթություն ստանալիս և մասնագիտական հմտություններ ձևավորելիս: Ըստ այդմ, ռուսաց լեզվի ուսուցման նպատակը պետք է լինի նախապատրաստել սովորողներին միջլեզվական և սոցիալմշակութային շփումներին, մշակույթների երկխո-սությանը, ձևավորել սովորողին՝ որպես միջմշակութային հաղորդակցության սուբյեկտի, որը լեզվի յուրացման ընթացքում ձեռք է բերում գիտելիքներ իր երկրի և ուսումնասիրվող լեզվի երկրի և դրա մշակույթի մասին։ Նշվում է նաև, որ կան մի շարք չլուծված խնդիրներ, այդ թվում՝ բովանդակային, մեթոդական, ինչպես նաև կադրային, օրինակ՝ առարկայի ծրագրերը լիովին չեն ապահովում սովորողների հաղորդակցական կարողությունների մակարդակը: Շատ շրջանավարտներ չեն տիրապետում բանավոր և գրավոր խոսքի հմտություններին, գրական ռուսաց լեզվի և խոսքի կանոններին: Տեսական գիտելիքների տիրապետումը շատ դեպքերում, պարզվում է, մեկուսացված է այդ գիտելիքները գործնական միջավայրում, բանավոր խոսքում կիրառելու հմտություններից: ԿԳՆ-ն որպես լուծում առաջարկում է միջնակարգ ընդհանուր հանրակրթության պետական կրթական չափորոշիչներում վերանայել և մանրամասնել «Ռուսաց լեզու» առարկայի բովանդակային պահանջները: Առաջարկվում է նաև լեզվի ուսուցում այս կամ այն առարկայական ոլորտում (ֆիզիկա, մաթեմատիկա, աշխարագրություն և այլն), այսինքն՝ ավագ դպրոցում մի շարք առարկաններից որոշ թեմաների՝ հայերենին զուգահեռ դասավանդում: ԿԳՆ-ն առաջարկում է նաև ռուսաց լեզվի խորացված ուսուցմամբ դպրոցների և դասարանների (ինչպես նաև ռուսերենով ուսուցմամբ դասարանների) թվի ավելացման նպատակահարմարության որոշման համար մշտադիտարկում անցկացնել: 10-12-րդ դասարաններում ռուսաց լեզուն կարող է հանդես գալ որպես`պարտադիր դասընթաց, առարկա՝ սովորողի ընտրությամբ, դասընթաց` ըստ նախասիրության։ Հայեցակարգի իրականացումը, ԿԳՆ համոզմամբ, կապահովի ռուսաց լեզվի ուսուցման և դասավանդման նոր մակարդակ: Կարդացեք նաև՝ Էլի լեզվին տվեցին. Ինչպես են կապված հայերենն ու ռուսերենը ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |