Աշխարհի գավաթի կիսաեզրափակչում Արոնյանը կխաղա Վաշիե-Լագրավի հետ![]() 19 սեպտեմբերի 2017 - 10:19 AMT PanARMENIAN.Net - Աշխարհի գավաթի կիսաեզրափակչում ՀՀ ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը կխաղա Վաշիե-Լագրավի հետ: Դա հայտնի է դարձել Շախմատի աշխարհի գավաթի 1/4-րդ եզրափակչի թայ-բրեյքից հետո, որին մասնակցել է միայն Սվիդլեր-Վաշիե-Լագրավ զույգը։ Վերջինս հաղթանակի և ոչ ոքիի շնորհիվ ձեռք է բերել կիսաեզրափակչի ուղեգիր։ Այսպիսով՝ 1/2 եզրափակչում կխաղան Լևոն Արոնյանը, Ուեսլի Սոն, Մաքսիմ Վաշիե-Լագրավն ու Լիրեն Դինգը, հայտնում է chess.am-ը։ Սեպտեմբերի 18-ին աշխարհի գավաթում հանգստյան օր էր։ Սեպտեմբերի 19-ին կայանալիք խաղում զույգերն այսպիսին են ՝Վաշիե-Լագրավ-Արոնյան, Սո-Դինգ: Ավելի վաղ Լևոն Արոնյանը կես կատակ, կես լուրջ ասել էր, որ փորձում է որքան հնարավոր է երկար մնալ մրցաշարում, որպեսզի չմասնակցի հարսանիքի նախապատրաստական աշխատանքներին, որը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |