19 սեպտեմբերի 2017 - 11:05 AMT
Մխիթարյանն ԱՊԼ 5 փուլում 6 միավոր է վաստակել

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շատ արդյունավետ է սկսել խաղաշրջանը Անգլիայի Պրեմիեր լիգայում:

ԱՊԼ նոր խաղաշրջանի 5 մեկնարկային հանդիպման արդյունքում 28-ամյա հայ ֆուտբոլիստը 6 միավոր է վաստակել «գոլ+փոխանցում» համակարգով (1 գոլ և 5 արդյունավետ փոխամնցում): Ընդ որում նախորդ ամբողջ խաղաշրջանի ընթացքում էր Մխիթարյանը 5 միավոր վաստակել (4 գոլ և 1 արդյունավետ փոխանցում) 24 խաղում, գրում է Championat.com-ը:

Մխիթարյանն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիայից» 2016-ի ամռանը:

Ընթերցեք նաև.Մոուրինյո. Մխիթարյանի գոլից հետո խաղն ավարտված էր