Իսրայելը թեթև ինքնակառավարվող տանկ է մշակել![]() 19 սեպտեմբերի 2017 - 11:59 AMT PanARMENIAN.Net - Իսրայելյան Meteor Aerospace ընկերությունը ներկայացրել է իր նոր մշակումը՝ նոր ցամաքային ռոբոտացված RAMBOW համալիրը՝ դա թեթև ինքնակառավարվող տանկ է: Այն նախատեսված է լայն սպեկտրի գործողությունների համար, այդ թվում ցամաքային մարտական գործողությունների և կրակային աջակցության, ինչպես նաև հետախուզական տվյալների հավաքագրման ու սահմանների պաշտպանության համար՝ չվտանգելու համար կենդանի ուժը: «RAMBOW ունի էլեկտրաքարշի եզակի համակարգ, որը միավորում է նորարարական էներգամատակարարումն ու ինքնակառավարման տեխնոլոգիաները: Այն կառավարվում է հեռավար», -ասել են ընկերությունում, գրում է ՏԱՍՍ-ը: Ռոբոտացված համալիրի վրա կարող է ծանր գնդացիր տեղակայվել, կամ այլ կառավարվող համակարգեր, քաշը 4 տոննա է, նաև կարող է կրել մինչև 1 տոննա օգտակար բեռ: Սարքը օպերատորին է փոխանցում իր շրջապատի տեսագրությունը իրական ժամանակի ռեժիմով: 3,7 մ երկարություն և 2,2 մ լայնություն ունեցող ռոբոտը կարող է ինքնավար տեղաշարժվել նախանշված երթուղիներով՝ հայտնաբերելով և շրջանցելով խոչընդոտները: 6-ականի սարքի առավելագույն արագությունը 50կմ/ժ է: Այն կարող է գրեթե անաղմուկ տեղաշարժվել մինչև 50 կմ տարածության վրա ներկառուցված մարտկոցով, որից հետո ևս 160 կմ՝ բորտային դիզելային գեներատորի արտադրած էներգիայի հաշվին: Իսրայելի բանակն արդեն իսկ կիրառում է ցամաքային ռոբոտների որոշ տեսակներ սահմանների պաշտպանության և լոգիստիկ առաքելությունների համար՝ ներառյալ զինամթերքի և սննդամթերքի առաքումը մարտական զորամասերին՝ այդ նպատակով սպառազինության են վերցվել հատուկ բեռնափոխադրիչ ռոբոտներ: Ըստ տեղեկության, RAMBOW-ն դեռ չկա բանակի սպառազինության կազմում: Photo: ТАСС Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |