Դաշնակահար Հայկ Մելիքյանը համերգ է տվել Գոգոլfest փառատոնի շրջանակում![]() 19 սեպտեմբերի 2017 - 15:13 AMT PanARMENIAN.Net - Հայտնի հայ դաշնակահար Հայկ Մելիքյանը համերգ է տվել ժամանակակից արվեստի Գոգոլfest փառատոնի շրջանակում, որը գրավել է ակադեմիական երաժշտության սիրահարներին: Համերգը տեղի է ունեցել սեպտեմբերի 16-ին Ուկրաինայի Դովժենկոյի անվան կենտրոնում: «Լուսաբացին սպասելիս» խորագիրը կրող համերգային ծրագրի շրջանակում Մելիքյանը կատարել է ինչպես սեփական ստեղծագործությունները, այնպես էլ Լուբոս Ֆիսերի, Մաքսիմ Կոլոմիյցի, Տրիստան Մյուրայի, Ջոնաթան Հարվիի, Ալեքսանդրա Ֆիլոնենկոյի, Տաթև Ամիրյանի, Հարություն Դելալյանի, Հենրիկ Գորեցկու գործերը, գրում է AnalitikaUA.net-ը: Ժամանակակից արվեստի ամենամյա Գոգոլfest միջազգային փառատոնը Կիևի և ընդհանրապես Ուկրաինայի մշակութային կյանքի ամենամեծ իրադարձություններից է: Այն ունի միանգամից մի քանի ուղղություն՝ թատրոն, երաժշտություն, կինո, գրականություն և վիզուալ արվեստ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |