Գիտնականները պատվաստանյութ են մշակել կարիեսի դեմ![]() 19 սեպտեմբերի 2017 - 15:04 AMT PanARMENIAN.Net - Չինացի գիտնականներն Ուհանի համալսարանից մարդկանց ատամների քայքայումը կանխող պատվաստանյութ են մշակել: Հոդվածը հրապարակվել է Scientific Reports ամսագրում: Առնետների վրա անցկացված փորձերը ցույց են տվել, որ երկու մասից բաղկացած հիբրիդային KF-rPAc սպիտակուցը նպաստում է կարիեսի կանխարգելմանն ու բուժմանը: KF-ն առանձնացվել է Escherichia coli աղիքային ցուպիկից, իսկ rPAc-ը Streptococcus mutans բակտերիաներից, որոնք ապրում են մարդու բերանի խոռոչում և կարող են ատամների քայքայման պատճառ դառնալ: Առաջին բաղադրիչն ուժեղացնում է իմունային պատասխանը, որն ուղղված է միկրոօրգանիզմաների մեմբրանի մակերեսին եղած rPAc դեմ, գրում է Lenta.ru-ն Indiatimes-ի վրա հղումով: Ապագայում հետազոտողները մտադիր են կլինիկական փորձարկումներ սկսել մարդկանց մասնակցությամբ: Ավելի վաղ ամերիկացի և ավստրալացի գիտնականները հայտարարեցին, որ կարիեսի առաջացման պատճառը ոչ թե գենետիկ կանխատրամադրվածությունն է, այլ անառողջ ապրելակերպն է ու բերանի խոռոչի սխալ խնամքը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |