ՃՈ հորդորը՝ արհեստական խոչընդոտներ չստեղծել հաշմանդամություն ունեցողների համար (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Ճանապարհային ոստիկանությունը տեսանյութ է պատրաստել, որում անդրադառնում է հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներին։ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Զարուհի Բաթոյանի մասնակցությամբ տեսանյութում ՃՈ-ն անդրադարձել է մայրաքաղաքում թեքահարթակների դիմաց մեքենաների կայանման խնդրին: Այսկերպ վարորդները հաճախ արհեստական խնդիրներ են ստեղծում հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Ավագանու՝ անվասայլակով տեղաշարժվող անդամն ուշադրություն է հրավիրում ճանապարհին հանդիպող դժվարություններին: Չնայած Տերյան փողոցի գրեթե բոլոր խաչմերուկներն ունեն թեքահարթակներ, դրանցով անցնելն անհնար է, քանի որ փողոցի երկայնքով մեքենաներ են կայանած: «Շատ հաճախ մարդիկ իրազեկված չեն, և չեն մտածում, որ կայանելով այդ տեղում կարող են խոչընդոտել հաշմանդամություն ունեցող անձի տեղաշարժին»,-ասում է Բաթոյանը: Ոստիկանությունը հորդորում լինել ուշադիր՝ չկայանել կանգառն արգելված վայրերում. «Բոլոր կարգազանցները կտուգանվեն: Ճանապարհային ոստիկանությունը հետևողական է լինելու»: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |